Անգլիացի տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի նախկին հիվանդապահուհին ժամանակավորապես հառացված է մասնագիտական պարտականությունների կատարումից իր պացիենտին խնամելիս խախտումների մեղադրանքների պատճառով: Այս մասին հայտնել է The Mail on Sunday թերթը:
61-ամյա բուժքույր Պատրիսիա Դաուդին գիտնականին խնամել է 15 տարի, սակայն 2016 թվականի մարտին նա դադարել է իրականացնել Հոքինգի բժշկական խնամքը՝ նրա մասնագիտական գործունեությունը դադարեցնելու Մեծ Բրիտանիայի Բուժքույրերի և մանկաբարձների խորհրդի (NMC) որոշման կապակցույթամբ: Հրատարակության տվյալներով՝ Դաուդիի նկատմամբ երկարատև հետաքննությունն սկսվել է Հոքինգի ընտանիքի կողմից տրված գանգատից հետո: Հրատարակության աղբյուրը, որը ծանոթ է այդ գործին, նշել է, որ բուժքրոջ դեմ առաջադրվել են «բավականին լուրջ» մեղադրանքներ, բայց թե հատկապես ինչ մեղադրանքներ, չի ճշտել: Սթիվեն Հոքինգը մահացել է 2018 թվականի մարտի 14-ին 76 տարեկան հասակում՝ Քեմբրիջի իր տանը: