«Ինձ մնար՝ ձեր տարեկան տուրքը 60 միլիոն կլիներ». Գրիգոր Երիցյան
Advertisement 1000 x 90

«Ինձ մնար՝ ձեր տարեկան տուրքը 60 միլիոն կլիներ». Գրիգոր Երիցյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե նախկինում կառավարության դիմաց շարքային քաղաքացիները ցույցեր էին անում իրենց խախտված իրավունքները վերականգնելու հույսով, հիմա ցույցեր են անում գրավատների և այլ «անպատասխանատու» բիզնեսների սեփականատերերը, ովքեր տարեկան 100.000 ՀՀ դրամից ավել լիցենզիայի համար չեն ուզում վճարել, թե բա բիզնեսներս կփակվի, թողեք աշխատենք: Մարդկանց միամտության ու դժբախտության հաշվին միլիոններ աշխատող, աղքատությունն ու հուսահատությունը մեր երկրում խորացնող լոմբարդները չեն ուզում ամսական 8400 ՀՀ դրամից ավել տուրք վճարել՝ գործունեության թույլտվություն ստանալու համար: Ինձ մնար՝ ձեր տարեկան տուրքը 60 միլիոն կլիներ, որովհետև առաջարկվող 6 միլիոն դրամ տարեկան տուրքը շատ քիչ է այն վնասի հետ համեմատ, որը պատճառում եք»:

Եթե նախկինում կառավարության դիմաց շարքային քաղաքացիները ցույցեր էին անում իրենց խախտված իրավունքները վերականգնելու…

Gepostet von Grigor Yeritsyan am Montag, 11. März 2019



Նման նյութեր