Արշալույս Զուրաբյան. «Էսպիսի բան…»
Advertisement 1000 x 90

Արշալույս Զուրաբյան. «Էսպիսի բան…»

«Իրականում մինչեւ հիմա դպրոցները չեն հասել այն բանին, որպեսզի մտքերը ընտելացնեն՝ մատղաշ տունկերի նման, զարգանալ սեփական արմատից, այլ աշակերտներին սովորեցրել են միայն, որպեսզի այլ տեղերից ճյուղեր պոկոտելով զարդարվեն դրանցով եւ, եզոպոսյան ագռավի նման, ուրիշի փետուրները հագնեն:

Ուսուցիչները ջանքեր են գործադրել ոչ այնքան նրա համար, որպեսզի բացահայտեն գիտակցության մեջ թաքնված իմացության ակունքները, որքան նրա համար, որպեսզի այդ ակունքը ոռոգեն օտար առվակներով…

Նմաններին հանդիմանությամբ դիմում է Հորացիոսը.«Օ՜, ընդօրինակողներ, ստրուկ կենդանիներ»: Իրոք ստրուկ կենդանիներ, որ ընտելացել են միայն ուրիշի բեռը տանելուն…

Կրթել մարդուն, որը բոլոր էակներից ամենաանկայունն է ու ամենաբարդը, արվեստների արվեստն է: Հետեւաբար այն բացառիկ դժվար գործ է եւ պահանջում է մանրազնին քննարկում։

Եթե ուզում ենք, որ մեր երկրները բարեկարգվեն ու բարգավաճեն, նախ եւ առաջ կարգի բերենք դպրոցները եւ նրանց ծաղկելու հնարավորություն տանք… Այսպես կհասնենք մեր նպատակին, այլ կերպ՝ երբեք»:

ՅԱՆ ԱՄՈՍ ԿՈՄԵՆՍԿԻ (1592 – 1670)

Չեխ մանկավարժ, հասարակական գործիչ

Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր