58-ամյա պրոդյուսեր Ալեքսանդր Ցեկալոն ԱՄՆ-ում օրինականացրել է հարաբերությունները 27-ամյա դերասանուհի եւ մոդել Դարինա Էրվինի հետ մտերիմ ընկերների ներկայությամբ։ Այդ մասին հայտնի է դարձել Starhit-ին։
«Զույգն այժմ երկու երկրում է ապրում՝ Ամերիկա եւ Ռուսաստան։ Վերջերս եղել են Լոս Անջելեսում գտնվող Դիսնեյլենդում։ Ի դեպ, Դարինայի համար եւս մեկ կարեւոր իրադարձություն է նախանշվում։ Մեկ ամիս անց Բեռլինում տեղի կունենա նրա աշխատանքների ցուցադրությունը»,- շարունակում են զույգի ընկերները։