
Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից. «Ահա այսպես. 2011 թ․ մարտի 16-ին, Կրեմլում, 1921 թ. մոսկովյան ռուս-թուրքական պայմանագրի ստորագրման 90-ամյա տարելիցին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին նվիրեց 1921 թ. մոսկովյան պայմանագրի կրկնօրինակը, իսկ Մեդվեդևը Էրդողանին հանձնեց մի լուսանկար, որտեղ պատկերված է, թե ինչպես է Ռուսաստանի այն ժամանակվա արտգործժողկոմ Չիչերինն իր թուրք գործընկեր Յուսուֆ Քեմալին հանձնում այդ պայմանագիրը, որով Ռուսաստանը Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը ճանաչեց բարեկամ Թուրքիայի սեփականությունը, Շարուր-Նախիջևանն էլ անցավ Ադրբեջանին»: