ԱՄՆ-ը պլանավորում է հերթական օդաչուավոր առաքելությունը Լուսին կատարել 2028 թվականին: Դա հետևում է Միացյալ Նահանգների Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) բյուջեի՝ մարտի 11-ին հրապարակված նախագծից:
«Մենք Լուսին կուղևորվենք հաջորդ տասնամյակում՝ ինովացիոն, նոր տեխնոլոգիաներով և համակարգերով, որպեսզի ավելի շատ վայրեր հետազոտենք Լուսնի մակերևույթին, քան երբևէ նախկինում,- մարտի 11-ին հայտարարել է NASA-ի ղեկավար Ջիմ Բրայդենսթայնը՝ խոսելով տիեզերական գործակալության բյուջեի մասին:- Այս անգամ, երբ մենք ուղևորվենք Լուսին, կմնանք այնտեղ: Մենք այն, ինչ կիմանանք Լուսնի վրա, կօգտագործենք հաջորդ վիթխարի թռիչքի՝ Մարս աստաղանավորդներ ուղարկելու համար»:
Ըստ որում պլանավորվում է, որ ապագա արշավախմբի մնալը կտևի շուրջ մեկ շաբաթ: NASA-ն 2020 ֆինանսական տարվա համար, որն սկսվում է հոկտեմբերի 1-ին, պահանջել է 21 միլիարդ դոլարի չափով բյուջե:
Դա 6 տոկոսով ավելի է անցյալ տարվա բյուջեից: Ընդհանուր առմամբ Լուսնի ծրագրի համար ենթադրվում է հատկացնել NASA-ի բյուջեի միջոցների մինչև 50 տոկոսը: