Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատրաստ եմ այս ժամացույցը վաճառել politik.am-ին 2000 $-ով՝ իրենց հայտարարած գնից 15 անգամ ավելի էժան։
Չնայած բազմաթիվ լրատվամիջոցներ կեղծ լուրեր հրապարակելով հավանաբար մի քանի անգամ ավել գումար են աշխատում։ Խնդրում եմ լուրջ չվերաբերվել և չհավատալ նման լրատվամիջոցներին»,-գրել է նա։