
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որպես վկա հարցաքննվել է Մարտի 1–ի գործի շրջանակներում։ Այդ մասին լուրը հաստատեց նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը։
«Նախարարը որպես վկա հարցաքննվել է»,– ասաց Լուսինե Մարտիրոսյանը:
Հայտնի է, որ Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակով հարցաքննվել են նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: