SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանում տեղի ունեցած գողության փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Պուշկինի փողոցի 60 հասցեում գործող «Բիթլզ» ակումբում անհայտ անձը գողացել է երգիչ, դերասան Նարեկ Բավեյանի կնոջ դրամապանակը։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Արտակ Թազայանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողությունը տեղի է ունեցել ժամը 00։35-ի սահմաններում, իսկ Ն. Բավեյանը հրաժարվել է ներկայանալ ոստիկանության կենտրոնական բաժին։ Դրամապանակի մեջ եղել են բանկային քարտեր և այլ իրեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: