
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում քիչ առաջ հետաձգվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդության քննությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ Քոչարյանն այսօրվա նիստին ներկ չէր։
Նա նաև նշեց, որ դատախազությունը միացել է միջնորդությանը, իրենք էլ վաղը իրենց առարկություններն են ներկայացնելու։
Ալումյանի խոսքով՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել։