Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Սամվել Ալեքսանյանը համաձայնել է ապամոնտաժել Օպերայի տարածքում գտնվող իր սրճարանը: Նրա խոսքով՝ Ալեքսանյանը նույնիսկ խոստացել է ներդրումներ անել և բարեկարգել տարածքը:
Ի դեպ, Վ. Մնացականյանը տեղեկացրեց, որ արդեն ապամոնտաժվել է Ալեսքանյանին պատկանող սրճարանը և տարածքից հեռացվել են տնակները:
https://www.facebook.com/TERTam.arm/videos/522333541507621/