Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետաքրքիր է, արդեն մի քանի ամիս կլինի, ինչ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ժողովրդի լեզվով ասած՝ «չի երևում»։ Բոլոր կոնֆլիկտային իրավիճակներում տեսնում ենք կամ կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանին, կամ քաղաքապետի մումուլի քարտուղարին, կամ քաղաքապետարանի որևէ ներկայացուցչի, որին ճանաչում ենք միայն հարցազրույցի վերջնամասում՝ ներկայանալուց հետո։
Սա տարօրինակ է հիմնականում այն պատճառով, որ Կարգին Հայկոյին նույնիսկ հեռակա ճանաչողները գիտեն, որ իր էգոցենտրիզմն ու անառողջ ամբիցիաները միշտ արտահայտվել են իր գործունեության բոլոր ոլորտներում, ինչը հաճախ բերում էր կոնֆլիկտային իրավիճակների իր գործընկերների հետ։ Հիմա հարց է առաջանում, թե ինչո՞ւ է նման ամբիցիաների տեր մարդը թաքնվել հասարակությունից։
Ինչո՞ւ է իր դիրքորոշումների մասին հայտնում բացառապես միջնորդների միջոցով։
Եթե համարում ենք, որ էնքան ա աշխատում, որ մեկ րոպե ժամանակ չունի հանրությանը տրամադրելու, ապա հայրենիքի զինվոր Նիկոլ Փաշինյանը ստացվում է լոդրի մեկն է։ Եթե համարում ենք, որ ինչ-ինչ, բայց լոդր չի թագավոր Փաշինյանը, ապա կրկին՝ խիստ անհասկանալի ա Սուպերքաղաքապետի նման պահվածքը։ Մի խոսքով, կարծում եմ, ոչ հեռու ապագայում պետք է, որ պարզ դառնա Հայկոյի մեկուսացման պատճառը։ Սա չի կարող լինել հենց այնպես։ Տեսնենք…»:
Հետաքրքիր է, արդեն մի քանի ամիս կլինի, ինչ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ժողովրդի լեզվով ասած 《չի երևում》։ Բոլոր…
Gepostet von Vazgen Sagatelyan am Mittwoch, 13. März 2019