Այսօր երեկոյան Եղիշե Չարենցի ծննդյան օրը, բացառիկ ցուցադրություն է տեղի ունենալու Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան փոքր կինոսրահում: 1957-ին Հակոբ Սալախյանի սցենարով նկարահանված «Եղիշե Չարենց» թվայնացված ֆիլմն առաջին անգամ Հայաստանի ազգային արխիվից կտեղափոխվի Կինոյի տուն և կցուցադրվի փոքր կինոսրահի էկրանին:
Ֆիլմի ցուցադրումից հետո «Բուխարու սրահում» տեղի կունենա քննարկում-հանդիպում գրող, սցենարիստ, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանի հետ:
Սա Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և Հայաստանի ազգային արխիվի համագործակցության առաջին ձեռնարկներից է: