Հեղափոխականները վատ չեն վարձատրվել. hraparak.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հեղափոխականները վատ չեն վարձատրվել. hraparak.am

Մենք համացանցում հայտնաբերեցինք ՀՀ վարչապետի եւ նրա աշխատակազմի՝ փոխվարչապետերի եւ այլ պաշտոնյաների «2018 թվականի զուտ եկամուտներ» անվանմամբ մի փաստաթուղթ, որտեղ շատ ուշագրավ թվեր են նշված։ Խոսքը պաշտոնավարման սկզբից մինչեւ դեկտեմբերի վերջն ընկած ժամանակահատվածի մասին է՝ 6-7 ամսվա։

Օրինակ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ստացել է մոտ 13 մլն դրամ «զուտ եկամուտ», կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի եկամուտները  մի փոքր համեստ են՝ 9 ու կես միլիոն, Նիկոլ Փաշինյանի եկամուտները երկու անգամ զիջում են Ավինյանի եկամուտներին՝ 6 միլիոն եւ 6 հարյուր հազար, վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր Մխիթարյանը  ըստ ամենայնի, վարչապետից ծանրաբեռնված է աշխատում եւ ստացել է 8 միլիոն 224 հազար դրամ, Փաշինյանի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը՝ 7 միլիոնից ավելի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եկամուտը կազմում են 10 միլիոնից ավելի։
Կից ներկայացնում ենք աղյուսակը, որից երեւում է, թե գործադիրի աշխատակազմում ով որքան եկամուտ է ունեցել 2018 թվականին։

hraparak.am



Նման նյութեր