Հատուկ ռոբոտը կկարողանա կերակրել կաթվածահար մարդուն
Advertisement 1000 x 90

Հատուկ ռոբոտը կկարողանա կերակրել կաթվածահար մարդուն

Ամերիկացի մասնագետները ստեղծել են ռոբոտ, որը կարող է կերակրել կաթվածահար մարդուն։ Նա ոչ միայն ճանաչում է մթերքները, այլև հաշվարկում է, թե որ անկյան տակ պետք է վերցնել ուտելիքի բաժինը, որպեսզի հիվանդին հարմար լինի ուտել այն։ Ինժեներների խոսքով՝ այդ սարքը կարող է ամրացվել հաշմանդամի սայլակին։

Ռոբոտն ստեղծելիս գիտնականները փորձարկումներ են իրականացրել, որոնց ընթացքում կամավորներին խնդրել են «կերակրել» մանեքեններին։ Դա արվել է, որպեսզի սարքը կարողանա գրանցել ձեռքերի շարժումները պատառաքաղի մեջ ներկառուցված տվիչների օգնությամբ։

Այնուհետև ռոբոտին «սովորեցրել» են կերակրել հիվանդին, չէ՞ որ պատառի մեծությունից և այս կամ այն մթերքի պնդությունից է կախված՝ արդյո՞ք պատառաքաղի վրայի պարունակությունը կտեղավորվի հիվանդի բերանում, թե՞ մարդը պետք է կծի ոչ մեծ կտորներ (օրինակ՝ կտրված հաստ գազարի պարագայում)։

Այսպիսով, ափսեի միջի մթերքները ճանաչվում են համակարգչային տեսողության համակարգով, իսկ մարդուն կերակրում է արհեստական ձեռքը։

Աշխատանքն ավելի մանրամասն ներկայացված է IEEE Robotics and Automation Letters ամսագրում հրապարակված հոդվածում։

med.news.am