ՀՀ նախագահը հետմահու պարգևատրել է զինծառայող Համլետ Ավագյանին
Advertisement 1000 x 90

ՀՀ նախագահը հետմահու պարգևատրել է զինծառայող Համլետ Ավագյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Ավագյանին հետմահու Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի և 19-րդ հոդվածի.  Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:



Նման նյութեր