Հարակից սրճարանների ապամոնտաժումն ուղեկցվում է ուժի կիրառմամբ, մարդկանց ոստիկանական մեքենաների մեջ գցելով, բերման ենթարկելով ոստիկանական բաժանմունք,լրագրողներին հորդորելով, որ լքեն տարածքը եւ քանդելու այս գործընթացը ավելի ու ավելի կոպիտ դրսեւորւմներ է ստանում։ Տարածքում կան պատգամավորներ, որոնց ներկայությունը որեւէ կերպ չի խոչընդոտում, որ քաղաքապետարանի քանդողները շարունակեն քանդել։ Սա հարցի լուծում չէ, եւ եղածը քանդելով, մարդկանց աշխատանքից, եկամուտից զրկելը չի կարող համարվել բարեկարգում, կամ՝ կառուցում, ինչպես պնդում են որոշ միջին պաշտոնյաներ, իսկ քաղաքապետի հայտնի «հրովարտակը»՝ տարածները «ազատագրելու» մասին արդեն արժանի հակահարված ստացավ եւ ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում։ Հետեւում եմ իրադարձություններին, անձամբ ներկա չեմ, հասկանալի պատճառներով, որ չքաղաքականացվի, բայց չեմ կարող կարծիքս չհայտնել եւ կոչ չանել քաղաքապետին՝ գործել մտածելով, ծանր ու թեթեւ անելուց հետո, որովհետեւ այդ նույն տարածքում կան սրճարանատերեր, որոնք քաղաքապետարանի այս տխրահռչակ որոշմանը արդեն իսկ փորձում են դատական ճանապարհով լուծում տալ, կան նաեւ այլ խնդիրներ, հորդորում եմ զսպել քանդելու այս մոլուցքը , հարցերը այսպես չեն լուծվում․․Սա լավ տեղ չի տանելու, ուշադիր եղեք․․․
Մարգարիտ Եսայան. «Դատապարտում եմ բռնությունը, որ այս պահին իրականացվում է Օպերայի տարածքում»
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ