ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պարոն Մարության, վերակնագնեʹք Երևան քաղաքի անխնա ոչնչացված կանաչապատ տարածքները, վստահ կարող եմ ասել, որ վերջին տասնամյակում Երևանում դիտվող անոմալ շոգերը և օդի բարձր աղտոտվածության մակարդակը նաև կանաչապատ տարածքների ոչնչացման հետևանք է»: