«Խիստ կասկածում եմ, որ նրանք աշխատողներ են». Լուսինե Հարոյան
Advertisement 1000 x 90

«Խիստ կասկածում եմ, որ նրանք աշխատողներ են». Լուսինե Հարոյան

Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այն, որ Օպերայի շրջակայքը ՊԻՏԻ ազատագրվի այդ սրճարաններից, աներկբա է:

Այն, որ նախկինում քրեա~օլիգարխիկ ռեժիմը չի սիրել Երևանը, որովհետև գավառացիներ են և չգիտեն, թե ինչ է նշանակում սիրել հարազատ քաղաքը և տարիներ շարունակ աղճատել է նրա դիմագիծը` անօրինականորեն մեջ~մեջ անելով ամենն, ինչ հնարավոր էր, ակնհայտ է:

Բայց զարմանալի է, որ մոտակա սրճարանների սեփականատերերի ու իբր աշխատողների թիվը մեկ օրվա ընթացքում երկրաչափական պրոգրեսիայով աճեց: Խիստ կասկածում եմ, որ նրանք աշխատողներ են, շատ ավելի հավանական է, որ սա կոնկրետ ուղղորդվող ակցիա է և կարելի է հասկանալ, թե ում կողմից ուղղորդվող, եթե հիշենք, թե ում են պատկանում սրճարանները:

Օպերան և Երևանը պիտի ազատագրվեն գավառացիների ծանր ժառանգությունից, այս հարցում լիովին աջակցում եմ քաղաքապետարանին և նաև ակնկալում եմ,որ այս պրոցեսը լինելու է շարունակական, ինչպես նաև քրեական պատասխանատվության են ենթարկվելու անօրինական գործարքների բոլոր մասնակիցները:

Երազում եմ այն օրվա մասին, երբ Երևանին կվերադարձնենք թամանյանական տեսքը և երբ յուրաքանչյուր երևանցու մեջ կարթնացնենք Երևանի հանդեպ մեծ խանդաղատանք ու սեր»:



Նման նյութեր