«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել է. «Ազատության հրապարակի հավաքի վայրում աշխատած «Իրազեկ քաղաքացիների միավորման» թիմը հայտնում է, որ թեև հավաքի մասնակիցների մեծ մասը դրսևորել է խաղաղ և օրինապահ պահվածք, սակայն դրա որոշ առանձին մասնակիցներ գործադրել են բռնություն և հրապարակայնորեն հայհոյել են: Խոսել եմ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի և հայտնել մտահոգությունս խուլիգանության բաղադրիչներ պարունակող արարքների մասով: Համարում եմ, որ անհրաժեշտ է ստուգել բռնության դիմած և հրապարակոյներեն հայհոյող անձանց արարքներում հանցակազմի առկայությունը՝ ՔՕ 258 (խուլիգանության) հոդվածի հատկանիշներով:
Խոսել եմ նաև խաղաղություն հաստատելու ապարդյուն փորձի ժամանակ տուժած ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ, ում հայտնել եմ զորակցությունս և մաղթել առողջություն:
«Իրազեկ քաղաքացիների միավորման» փաստերի ստուգման հարթակը հետաքննում է հայտնի քաղաքական ուժերից մեկի ներգրավվածությունը այսօրվա հավաքին: Արդյունքները, հավանաբար, կհրապարակվեն վաղը:
Հավաքի մասնակիցների թիվը այնքան քիչ էր, որ որոշվեց այս անգամ քանակ չհաշվել: Առավելևս, որ դժվար էր տարանջատել ցուցարարներին թամաշա անողներից:
Եվ նորից. մենք պատրաստ ենք պաշտպանել խաղաղ ցուցարարների իրավունքները, ինչպես արել ենք նախկինում՝ անկախ ցուցարարների պահանջների նկատմամբ մեր վերաբերմունքից: Բայց ցուցարարները պետք է լինեն բացառապես խաղաղ»:
Ազատության հրապարակի հավաքի վայրում աշխատած «Իրազեկ քաղաքացիների միավորման» թիմը հայտնում է, որ թեև հավաքի մասնակիցների…
Gepostet von Daniel Ioannisyan am Donnerstag, 14. März 2019