SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել երեկ խոշոր ավտվթարը Դավիթաշեն վարչական շրջանում, երբ Եղվարդի խճուղում՝ «Օդալեն» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Hyundai-ն ու Audi-ն:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Audi-ն առաջ է ընթացել և բախվել բետոնե սալիկներին ու ծաղկամաններին և կայանված վիճակում Range Rover մակնիշի 35 PC 221 համարանիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով՝ բախվել երկաթե էլեկտրասյանը: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին վարորդները հայտնել են, որ հրաժարվում են բժշկական օգնությունից, քանի որ իրենք վնասվածքներ չեն ստացել, իսկ դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ մեկ այլ շտապօգնության մեքենա 2 հոգու տեղափոխել է հիվանդանոց:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Audi-ի՝ բետոնե հատվածներին ու ծաղկամաններին հարվածելու հետևանքով դրանք շպրտվել ու վնասել են ճամապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի 48 QP 888 համարանիշի, BMW X5 մակնիշի 35 XՍ 649 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 63 ՏԼ 186 համարանիշի և Volkswagen Passat մակնիշի 14 NM 444 համարանիշի ավտոմեքենաները: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներն ու ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: