Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օպերայի սրճարանների ապամոնտաժման համատեքստում Հայկ Մարությանի անունը հոլովելը իրականում մեծ կոմպլիմենտ է իր հասցեին։ Մի հատ նայեք ցանկացած տեսանյութ, որտեղ խոսում է Նիկոլը ու ֆոնին կանգնած ա Հայկոն։ Տենց հեզ հայացք ես նույնիսկ դպրոցական տարիքում մաթեմատիկայի դասին գրատախտակի մոտ կանգնած չեմ ունեցել ախր ??? Միայն միամիտ մարդ կկարծի, թե սրա հեղինակը Սուպերմաման ա։
Չէ, Երևանում սուպերմամայից բացի, կա սուպերպապա։ Ու ինքը էս թեմայով բան չի խոսում։ Դե ինքը ի՞նչ կապ ունի։ Հա, բախումներ են, բաներ են, բայց դե քաղաքային իշխանություն կա, ինքը ստեղ պրիչյո՞մ։ Որ ձև լիներ, Քոչարյանի գործն էլ կտեղափոխեր մի որևէ քաղաք ու կթողներ այդտեղի քաղաքապետի վզով։ Հարմար ա շատ )))
Մի խոսքով, ասածս էն ա, որ եկեք սպեցնազի Հայկոյին չվերագրենք այս ամենը, անկախ սրճարանների ապամոնտաժման հանդեպ յուրաքանչյուրիս վերաբերմունքից։ Ստեղ ինքը պեշկայա, կամ ամենաշատը՝ ձի»։
Օպերայի սրճարանների ապամոնտաժման համատեքստում Հայկ Մարությանի անունը հոլովելը իրականում մեծ կոմպլիմենտ է իր հասցեին։ Մի…
Gepostet von Vazgen Sagatelyan am Freitag, 15. März 2019