«Ժողովուրդ» օրաթերթը գրում. «Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում կմեկնարկի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Շախմատային ֆեդերացիայի դեմ շախմատի կանանց միջազգային գրոսմայստեր Լիլիթ Գալոյանի հայցի քննությունը: Հիշեցնենք, որ Շախմատի ֆեդերացիան 2017թ. դեկտեմբերին փոխել էր հավաքականների կազմավորման կարգը, եւ 2018թ. մայիսից գրոսմայստեր Լիլիթ Գալոյանին չէր ընդգրկել հավաքականում: Ընդ որում, այդ քայլին ֆեդերացիան գնացել էր այն ժամանակ, երբ շախմատիստուհին հղի էր:
Հիմա Գալոյանը պահանջում է անվավեր ճանաչել հավաքականների կազմավորման կարգը, իրեն ընդգրկել հավաքականի կազմում ու վճարել աշխատավարձը: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին երեկ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած ֆեդերացիան ժամանակին հղի կնոջ դեմ որոշումները կայացրել ու իր քայլերը հիմնավորել է` պարզապես կեղծելով փաստաթղթերը: Թե կոնկրետ ինչ կեղծ փաստաթղթերի մասին է խոսքը, մեր աղբյուրներն առայժմ չեն մանրամասնում: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: