«Մեր լույսի փարոսը հանճարեղ պլան ա գծել»
Advertisement 1000 x 90

«Մեր լույսի փարոսը հանճարեղ պլան ա գծել»

Արթուր Դանիելյանը ֆեյսբուքում գրել է.

«Մեր գլխավոր Գանդին անընդհատ Պապ թագավորին ա մեյդան բերում: Սորոսենք մի կողմից են «անհանգստանում» Նիկոլի գլխի մազերի քանակի համար, ամերիկացիքի կադրերը մյուս կողմից են հուշում, որ Քոչարյանը իբր թե սպառնում է Նիկոլին: Երկրի ներսում ու դրսում էլ ամեն ինչ գնում է նրան, որ Նիկոլի վրա առաջին մահափորձը պիտի էս քանի վախտը կազմակերպվի:

Օրինակ` Շևարդնաձեն երեք տարին մեկ կազմակերպում էր ու տենց տաս տարի ձգեց: Ամեն անգամ մի կատաստրոֆիկ պրավալ տալուց հետո իր վրա մահափորձ էին անում: Սա էլ, հերիք չի ողջ էր մնում, հլը մի բան էլ իրա մահով մահացավ 80-քանի տարեկանում: Ընդ որում առաջին «մահափորձը» Աբխազիայում գրոհի ու կատաստրոֆիկ պարտությունից հետո էր:

Մեր լույսի փարոսը հանճարեղ պլան ա գծել: Կասի` դե ես բարեփոխիչ եմ, իսկ ռեզուլտատներին սպասել է պետք, ասինք թռիչքաձև, չասինք բառացիորեն… Ասելու ա՝ ինձ խանգարում են ինձ սպանել փորձողները, դե, որտև ՀՀԿ-ի վրա մատ թափ տալը արդեն չի աշխատում: Ձեռի հետ Քոչարյանին կմեղադրի մահափորձի մեջ, որ էլի մի կես տարի պահի բանտում… Մնում ա իրա ժեխին համոզի»:



Նման նյութեր