«Սա Իսրայելի հակահայկական մշտական դիրքորոշման հերթական ցուցիչ է». Երջանիկ Աբգարյան
Advertisement 1000 x 90

«Սա Իսրայելի հակահայկական մշտական դիրքորոշման հերթական ցուցիչ է». Երջանիկ Աբգարյան

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջերս Իսրայելը հերթական ռմբահարման ենթարկեց Գազայի հատվածը: Զոհեր եղան, նույնիսկ երեխաներ և այդ կապակցությամբ Էրդողանը մեղադրեց Իսրայելին: Դրան հետևեց իսրայելցի պետական պաշտոնյայի պատասխանը, որի իմաստն այն էր, թե ով-ով, թուրքերն իրավունք չունեն խոսել անմեղ մարդկանց և երեխաների սպանության մասին: Ոչ ոք չի մոռացել հույների, ասորիների և հայերի ցեղսպանությունը Օսմանյան կայսրությունում, իր խոսքն այսպես ավարտեց իսրայելցի պաշտոնյան: Հետաքրքիր է, չէ՞, հայոց ցեղասպանության հերթական տարելիցի նախօրյակին ծանոթանալ այդ ցեղասպանված ժողովուրդներին վկայակոչելու իսրայելական հերթականության արձանագրման հետ: Առաջին երկուսից զոհ է գնացել առավելապես մոտ 200 հազար մարդ, իսկ վերջինից 1.5 մլն և հետն էլ մի ամբողջ երկիր: Սա Իսրայելի հակահայկական մշտական դիրքորոշման հերթական ցուցիչ է, իսկ մերոնցից ոմանք դեռ փորձում են կախվել Իսրայելի վզից: Ինչպես միշտ՝ ոչինչ չի ստացվի: Այո, ժամանակն է ճանաչել Պաղեստինի անկախությունը, որը կողջունվի արաբական 22 պետությունների կողմից, դրանից բխող դրական հետեւանքներով»:

Երջանիկ Աբգարյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր