Դիզայներ Դոմինիկ Ուիլքոքսը իր անձնական էջում (dominicwilcox.com) ներկայացրել է ապագայի ավտոմեքենայի իր նախագիծը: Առանց վարորդի ավտոմեքենան նախատեսված է բացառապես երթևեկության ընթացքում հարմարավետ քնի համար:
Ավտոմեքենան միավորում է ամենաժամանակակից տեխնոլոգիաներ և ձեռքի աշխատանք: Սրահում սովորական մահճակալ է, որի վրա ուղևորը քնում և հանգստանում է, մինչ մեքենան նրան տանում է նշված վայրը: