Ինձ ուղղակի ապշեցնում է ֆինանսական պատասխանատուների համարձակությունը, երբ որոշում են ուղղակի հարկերից բեռը տեղափոխել սպառման հարկերի վրա:
Միայն մշտական բնակչության նվազող միտումը, որը փոքրացող հարկման բազան է (հատկապես, երբ խոսում ենք սպառողական հարկերի մասին) բավարար է, որ նման արկածախնդրության չգնան:
Դե միայն այն պատճառով, որ այլ հավասար պայմանների դեպքում, ապրանքների սպառման ծավալները մեր երկրում նվազման միտում ունեն:
Էլ չեմ խոսում աճող պետական պարտքի և մեծ տեմպերով աճող բանակի ծախսերի մասին:
Հովհաննես Ավետիսյանի էջից։