Արաբկիրի ոստիկանների հերթական բնակարանային գողության դեպքերի բացահայտումն ապացուցեց ժողովրդական հայտնի խոսքը՝ «Գողը տանից չլինի, եզը երդիկից չեն հանի»
Advertisement 1000 x 90

Արաբկիրի ոստիկանների հերթական բնակարանային գողության դեպքերի բացահայտումն ապացուցեց ժողովրդական հայտնի խոսքը՝ «Գողը տանից չլինի, եզը երդիկից չեն հանի»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի աշխատակիցների հետ հերթական բնակարանային գողություններն են բացահայտել Երևանում:

Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, 2018 թ.-ի սեպտեմբերի 25-ին ոստիկանության Արաբկիրի բաժին էր դիմել Երևան քաղաքի Վ. Փափազյան փողոցի շենքերից մեկի բնակիչ, 33-ամյա Լևոն Տաքսիլդարյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք իր բնակարանից գողացել են իրեն պատկանող թանկարժեք 2 ոսկյա մատանի:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մարտի 13-ին նշված գողությունը կատարելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանները Սունդուկյան փողոցից բերման են ենթարկել նշված փողոցի բնակիչ, 31-ամյա Մովսես Տաքսիլդարյանին: Ոստիկանները պարզել են, որ Մ. Տաքսիլդարյանը այս տարվա մարտ ամսին Ա. Ավետիսյան փողոցի տներից մեկից գողացել է կենցաղային տեխնիկա, կահույք, տարբեր տեսակի ապրանքներ: Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են նշված տանից գողացված ողջ ապրանքները:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Մ. Տաքսիլդարյանը ձերբակալվել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ձերբակալված Մ. Տաքսիլդարյանը տուժած Լ. Տաքսիլդարյանի եղբայրն է և նա մատանիները եղբոր բնակարանից գողացել էր բնակարանում ծննդյան արարողության ժամանակ:

Գողության կասկածանքով ձերբալակված 31-ամյա Մովսես Տաքսիլդարյանն է

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com