Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքում գրել է.
«Կան բաց և փակ հասարակություններ, ինչն արտահայտվում է նաև ճարտարապության մեջ:
Փակ հասարություններում մարդիկ միմյանց չեն վստահում, ինչի հետևանքով իրենց բնակավայրերը պարսպատում են:
Ամստերդամում պատուհանները նույնիսկ վարագույրներ չունեն, այսինքն միմյանց վստահում են և թագցնելու ոչինչ չունեն: Պատահական չի, որ Նիդերլանդներում և սկանդինավյան երկրներում միմյանց նկատմամբ վստահության աստիճանն ամենաբարձրն է:
Երևանում, անգամ կենտրոնում, շատ կառույցներ պարսպատված են` ձեզ ամեն քայլափոխին ասում են, որ դուք վտանգ եք ներկայացնում:
Պարիսպների քանակով և դրանց բարձրությամբ կարելի է միանգամից որոշել, թե տվյալ հասարակության մեջ եղած փոխադարձ վստահության աստիճանն ինչ մակարդակում է գտնվում:
Նույն սկանդինավյան երկրներում հաճախ գործնական պայմանագրեր չեն կնքում, ուղղակի բանավոր կերպով պայմանավորվում են և ձեռք սեղմում` առանց վկաների, դա բավական է:
Եթե պարիսպ է պետք , ապա միայն երկաթյա ցածր ճաղեր:
Խնդիրը միայն էսթետիկան չի, այլ միմյանց հանդեպ վերաբերմունքը:
Միմյանց նկատմամբ վստահության աստիճանն ամենագլխավոր ցուցիչներից մեկն է, որով պայմանավորված է երկրի զարգացումը»: