«Մոնթե Մելքոնյան» վարժարանն այդ տարածքում շարունակելու է գործել, մինչև չլինեն ավելի լավ պայմաններ. Դավիթ Տոնոյան. tert.am
Advertisement 1000 x 90

«Մոնթե Մելքոնյան» վարժարանն այդ տարածքում շարունակելու է գործել, մինչև չլինեն ավելի լավ պայմաններ. Դավիթ Տոնոյան. tert.am

«Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանն այդ տարածքում շարունակելու է գործել, մինչև չլինեն ավելի լավ պայմաններ: Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանը, թե արդյոք շարունակելո՞ւ է գործել «Մոնթե Մելքոնյան» վարժարանը, պատաասխանել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նախարարի պատասխանում, մասնավորապես, ասվում է. «Մոնթե Մելքոնյանի վարժարանը որպես կառույց գործելու է, և իմ դիրքորոշումը հետևյալն է, որ մինչև վարժարանը չունենա ավելի լավ պայմաններ, իսկ լավ պայմանները հատկապես վերաբերում են ռազմակրթական գործընթացին, այդ վարժարանը այդ տարածքում շարունակելու է գործել»:

Հիշեցնենք, որ  Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել էր, որ ՊԵԿ-ի համար Դիլիջանում կառուցված կենտրոնը նախատեսված է եղել որպես հյուրանոց և առողջարան, որը հատկացվել է վարժարանին, և տարածքն ամբողջությամբ չի օգտագործվում:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ղեկավարությունն էլ հայտարարություն էր տարածել Նարեկ Բաբայանի ելույթի մասին, նշելով, որ  Հայաստանի լավագույն ռազմամարզական վարժարանը մանկապարտեզի հետ համեմատելն առնվազն հեգնանք է:

tert.am



Նման նյութեր