Ոսկե կանոններ՝ նոր Հայաստանում ցույց անելու համար
Advertisement 1000 x 90

Ոսկե կանոններ՝ նոր Հայաստանում ցույց անելու համար

Ոսկե կանոններ՝ նոր Հայաստանում ցույց անելու համար․ :

1. «Քխ» իշխանությունների դեմ կարելի ա ցույց անել։
2. «Պուպուշ» իշխանությունների դեմ չի կարելի ցույց անել (բացառությամբ էն դեպքերի, երբ պահանջում եք Քոչարյանի կամ Մանվելի մահապատիժ)։
3. «Քխ» իշխանությունները պարտավոր են ուժ չկիրառել։
4. «Պուպուշ» իշխանությունները կարող են ուժ կիրառել (դա ժողովրդի պահանջն ա, բայց արդարության համար պետք ա ասել, որ էտ ոստիկանին ոնց որ թե պատժելու են)։
5. «Քխ» իշխանության դեմ պայքարող ցուցարարը հերոս ակտիվիստ ա։
6. «Պուպուշ» իշխանության դեմ պայքարող ցուցարարը թուրք ա կամ «դիշովկա» (եթե աղջիկ ա, ապա՝ լիրբ)։
7. Ցուցարարի՝ ծախված լինելը կամ չլինելը որոշվում ա ժողովրդի կողմից։
8. Գասպարին արդեն ոստիկանների կողմից ա, իրան էլ մի կանչեք։
9. Մինչև ցույցի դուրս գալը, հիշեք, որ #գործԿա, սոված չեք մնա, մի լացացրեք ժողովրդին։
10. Կան որոշ ճղճիմ և տուզիկ թեմաներ, որոնց համար չարժի ցույց անել, ժողովուրդ ջան։
11․ Ու ընդհանրապես, աշխատեք էտ ցույց անելը կամաց-կամաց թարգեք։

Վահագն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր