«Ах, какая досада!» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ах, какая досада!»

Ներկայացնում ենք ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա հանդես է եկել մամուլի դեմ՝ իր անհաջող հարցազրույցների պատճառով:

«Սիրելի բարեկամներ, երկար եմ գրելու, բայց հույժ կարևոր բան եմ ասում։

Հյուրեր ունեի, գիտե’ք, ինչպես պտտվես, վերադառնում ես քաղաքականությանը 🙂) սկսեցին հարցնել, դե շատ բան չի փոխվե , այ, օրինակ, ի՞նչ եք անում, ինչ չե՞ք անում, էսքան ժամանակ ի՞նչ եք արել:

Երբ սկսեցի հերթով պատմել, ներկայացնել տարվող աշխատանքները, պլանները, ծրագրերը բոլոր ոլորտներից մի քիչ (բացի մշակույթի նախարարությունից, դա մի այլ թեմա է, դրան մի օր ստիպված կլինեմ առանձին անդրադառնալ, թողնեմ թող ավելի կուտակվի, այդտեղ ասելու բան շատ ունեմ, դեռ ինձ կփորձեմ զսպել, հիմա դեռ խոսենք դրականից), մարդիկ հաճելիորեն զարմացան և ցավով արձանագրեցին, որ տեղյակ չեն, միայն բացասական լուրեր են կարդում։

Մտածեցի, հասկացա, ու հիմա հանգամանորեն փորձեմ բացատրել` ինչու:

1. Լրագրությունն ու մեդիան` ընդհանուր առմամբ, այսօր չունեն նպատակ իր հիմնական գործառույթը կատարելու, այսինքն` միջնորդ հանդիսանալու իշխանության, կառավարության և հասարակայնության միջև և հասարակությանը տեղեկացնելու իրականում կատարվող գործերի, իրական փաստերի և քաղաքականության մասին։ Փոխարենը՝ գիշեր-ցերեկ փնտրում են սկանդալ, հատուկ խոսեցնում այն մարդկանց, որոնք հնարավոր է սայթաքեն որոշ հարցերում, դրանից դարձնեն մի մեծ խնդիր, հետո մյուսին ստիպեն, որ մեկնաբանի իր գործընկերոջ սայթաքումը, էն մյուսից վերցնեն մեկնաբանություն նախորդ մեկնաբանության մասին, մի խոսքով` ՄԵԿՆԱԲԱՆԵՆՔ ԶՄԻՄՅԱՆՍ 🙂)

2. Մեդիան ունի գերխնդիր` հասարակությանը համոզելու, որ այսօր իշխողները խելացի չեն, երկիրն էլ տանում են կործանման, հողերն էլ հանձնել են արդեն, բյուջեն էլ` վատնել, մի խոսքով` անցածներին դեռ երանի կտաք (իրականում այսօրվանից պատրաստվում են հաջորդ հնարավորությանը անցյալին բերելու իշխանության, պատճառը դա է)։

3. Դուք ինքնուրույն դա կարող եք հասկանալ, որովհետև, եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ դժվար թե գտնեք մի պատգամավորի, որին հարցեր են տրվում իր ընտրած ոլորտից։

Դուք կարդում եք բազմաթիվ ստեր, անիմաստ ու անօգուտ սկանդալներ, մեկնաբանում ու տարածում եք դրանք, իսկ բազմաթիվ լուրջ քայլեր այդպես էլ չեն լուսաբանվում, կամ եթե մի թեթև լուսաբանվում են` ձևի համար՝ կորում են։

Ի՞նչ անել: Հիմա ես ձեզ կասեմ անկեղծ այն, ինչ ասացի հյուրերիս:

1. Դուք հավանաբար բոլորդ գիտեք, թե որ ալիքն ում է պատկանում, եթե չգիտեք, ճշտեք, իսկ եթե ավելի անկեղծ, ապա որևէ անկախ ալիք չկա. բոլորը պատկանում են ՀՀԿ-ին, արդեն մեծ մասը Քոչարյանին, մյուսներից մեկական` այլ կուսակցությունների։

Պարզ տրամաբանությամբ

1. Չի կարող ՀՀԿ-ին պատկանող ալիքը անաչառ լուսաբանել իրեն իշխանությունից զրկած քաղաքական թիմին։
2. Չեն կարող Քոչարյանին պատկանող ալիքները կամ կայքերն անաչառ լուսաբանեն իրեն ազատազրկած քաղաքական թիմին:
3. Չի կարող ընդդիմադիր ԲՀԿ-ին պատկանող ալիքն անաչառ լուսաբանել իշխանությանը, կամ, գոնե, ի վնաս իրեն, բայց հօգուտ իշխանությանը չի լուսաբանի:

Այս ցուցակը կարող եմ շարունակել դեռ երկար:

Հիմա ինչ անել, որ չխճճվել

1.Եթե ուզում եք ճշտել որևէ տեղեկության իսկություն, որը ձեզ հուզել կամ հետաքրքրել է, նայեք Armtimes.com կայքում, եթե դրա մասին բան չկա, ուրեմն մի շտապեք դատողություններ անել։

2. Հարցազրույցներին ու լուրերին հետևեք Հանրային կամ Ազատություն ալիքներով, որովհետև այս երկուսը դեռ պահում են անաչառությունը։

3. Անձամբ ճշտեք մեզանից, մենք միշտ հասանելի ենք բոլոր քաղաքացիների համար։

Հիմա հայտարարություն

Ես այլևս հրաժարվում եմ հարցազրույց տալ, քանի դեռ որևէ մեկին հետաքրքիր չի իմ ասածն ու արածը, այլ հետաքրքիր է, թե ինչ թույլ կետ ունեմ, որից կկախվեն, կքրքրեն, ծաղրելու բան կգտնեն։ Ինչպես տեսաք` եթե չգտնեն էլ նման կետեր, ապա, միևնույն է, չեն հանգստանա, մի քանի օրից մարտադաշտ կմտնեն Բլոգնյուզ և հարակից կայքերը, որոնք կհրապարակեն նախկին ուժին ծառայող կառկառուն դեմքերին, ուժեղ ու թույլ ֆեյքերին, նրանք հեշտ չեն հանձնվում 🙂)

Հուսով եմ` իմ գործընկերները ևս կհետևեն սրան և հարցազրույց կտան բացառապես նրանց , ու հետաքրքիր է բուն թեման, երկրի ճակատագիրը, բանավեճերի կգնան միայն իրական քննադատների հետ։

Եվ թող որևէ մեկը չասի, որ կա հաղորդավար կամ լրագրող, որից մենք խուսափում ենք, որովհետև խելքներս չի ձգում, ընդունեք ի գիտություն դրա ճիշտ հակառակը։ Նույնիսկ, եթե խելքը կա, նպատակների մաքրությունն արդեն հստակ կասկածելի է։

Իհարկե ամեն ինչ անթերի չէ, բայց մենք գիշեր-ցերեկ աշխատում ենք դրանք գտնելու և շտկելու ուղղությամբ և ունենք ձեր օգնության կարիքը. դիմեք առանց վարանելու, եթե որևէ խախտում կամ թերություն եք գտել, մեզ տեղյակ պահեք, և մենք, վստահ եղեք, որ միայն շնորակալ կլինենք ու հնարավոր ամեն ինչ կանենք` խնդիրը լուծելու համար։

Մեր գործերը կխոսեն մեր փոխարեն շատ շուտով, լուսաբանելու կարիք էլ առանձնապես չկա։

Սիրով և հարգանքներով` Ձեր խոնարհ ծառա»:



Նման նյութեր