Եթե խոսում ենք պատմական արդարությունից, պետք է սկսենք մեզանից և ոչ թե ուրիշներից սպասենք. Աղասի Ենոքյան
Advertisement 1000 x 90

Եթե խոսում ենք պատմական արդարությունից, պետք է սկսենք մեզանից և ոչ թե ուրիշներից սպասենք. Աղասի Ենոքյան

Աղասի Ենոքյանն իր էջում գրում է.

«Կան մարդիկ, ովքեր հեղափոխական էին հեղափոխությունից շատ առաջ։ Մելսի՝ Մեսրոպ Մովսիսյանի ստեղծած A1+ը հեղափոխություն էր մեր հեռուստատեսային պատմության մեջ։ Արդար, մաքառող ու նորարար՝ թերեւս ամենահամառոտ բնութագիրը այս հեղափոխականության համար։

Կարծում եմ Հ1-ի տնօրեն նշանակելու որոշումը նույնպես պետք է լինի հեղափոխական, եւ երկար-բարակ պրոցեդուրաների փոխարեն Մելսին պետք է պարզապես նշանակել Հ1-ի ղեկավար։

Նաեւ, եթե խոսում ենք պատմական արդարությունից, պետք է սկսենք մեզանից եւ ոչ թե ուրիշներից սպասենք։ Ու հիշենք, որ հենց Ռուբեն Ջաղինյանի կառույցն էր, որ գրավեց A1+ի հաճախականությունը՝ բոլորիս խոստանալով ուրախ լուրեր»։



Նման նյութեր