The Gizmodo հրատարակությունը նկատել է, որ կարծես բարդ թվացող «ji32k7au4a83» գաղտնաբառը հայտնվել է անապահով և շատ տարածված գաղտնաբառերի շարքում: Այն հայտնվել է տարբեր տվյալների բազայում 1,495 անգամ, այդ թվում` Have I Been Pwned կայքում:
Առաջին անգամ այս հետաքրքիր երևույթը նկատել է տեխնիկայի և ծրագրային ապահովման մասնագետ Ռոբերտ Օուն: Պարզվում է, որ այսպիսի միացություն ստացվում է, երբ ստեղնաշարի վրա չինարենով հավաքում ես 我 的 密碼 բառը, որը նշանակում է՝ «իմ գաղտնաբառը»: Գաղտնաբառը դարձել է շատ տարածված, քանի որ համացանցում շատ են չինացի օգտատերերը:
Հրատարակությունը հիշեցնում է, որ պետք է ընտրել ոչ հաճախ հանդիպող և շատ նշաններ պարունակող գաղտնաբառեր:
Ճիշտ գաղտնաբառ ընտրելու համար պետք է հիշել, որ երկարությունը ձեր հուսալիության երաշխիքներից է: 4-6 սիմվոլներից բաղկացած կոմբինացիաներն այնքան էլ ապահով չեն: Օգտագործեք 8-12 նիշանոց գաղտնաբառեր: Գաղտնաբառում օգտագործեք նաև թվեր, մեծատառ և փոքրատառ լատինական տառեր: Մի օգտագործեք գաղտնաբառում ձեր անվան կամ ազգանվան մասերը, ծննդյան թվերը, հաշվի ստեղծման օրը: Մի օգտագործեք նույն գաղտնաբառը տարբեր հաշիվներում:
Ամենատարածված և վտանգավոր 10 գաղտնաբառերն են՝
- 123456
• password
• 12345678
• qwerty
• 12345
• 123456789
• letmein
• 1234567
• football
• iloveyou
Սիրարփի Աղաբաբյան