«Լուսինե Բադալյանի այս ինքնախոստովանական գրառումը հանդիսացավ այդ ամենի ծանրակշիռ մեխը․․․»
Advertisement 1000 x 90

«Լուսինե Բադալյանի այս ինքնախոստովանական գրառումը հանդիսացավ այդ ամենի ծանրակշիռ մեխը․․․»

Արգիշտի Կիվիրյանի հրապարակումը.

«Իշխող «Իմ քայլը» ֆրակցիայի պատգամավոր Լուսինե Բադալյանը (Լուլուն) ֆեյսբուքյան իր էջում կատարել է գրառում, որում բառացի նշել է «Չեն կարող Քոչարյանին պատկանող ալիքները կամ կայքերն անաչառ լուսաբանեն իրեն ազատազրկած քաղաքական թիմին»։

Սրանից ավելի ծանրակշիռ ապացույց, որ Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է քաղբանտարկյալ շատ դժվար էր պատկերացնել, երբ իշխող կուսակցության պատգամավորը ընդունում է, որ իրենց քաղաքական թիմն է ազատազրկել Քոչարյանին։ Սրանից հետո ինչքան ուզում է այս իշխանության տարատեսակ սպասարկուներ իրենց ճղեն, թե բա այդպիսի բան չկա, որ դա դատարանն է արել, ու որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ չէ, այս գրառումը Նիկոլականների գործողությունների ինքնախոստովանությունն է, չնայած որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի, ԱԱԾ-ի պետ Արթուր Վանեցյանի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կատարված այն տխռահռչակ ձայնագրություններում տեղ գտած հայտարարությունները արդեն իսկ բավական էին, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը ճանաչվի քաղբանտարկյալ։ Բայց դե Լուսինե Բադալյանի այս ինքնախոստովանական գրառումը հանդիսացավ այդ ամենի ծանրակշիռ մեխը․․․

P.s. Ընդ որում մեկդ այդ աղջկան խորհուրդ տվեք, որ փոխի իր այդ Լուլու մականունը, որը մեր հարևան կովկասյան մի շարք ազգերի լեզուներով տղամարդու համապատասխան օրգանին են ասում։ Մի օր պատահաբար ընկնելու ա այդ կողմերը, շատ տխուր բան ստացվի․․․»:



Նման նյութեր