
Մատներիս միջով հոսող լույսերդ
Ես խառնում եմ իմ օրվա կարիքին.
Աստղերից հյուսված արձագանքներդ
Լցնում եմ անցնող -դարձողի վրա.
Երկնայի ձայնիդ արձագանքներից`
Աղոթք եմ ձուլում` ոսկե տառերով,
Հանց ապարանջան` վզիցս կախում.
Ես` փոքրիկ շնիկ, վազում Քո հետվից,
Փորձում եմ հասնել հզոր փեշերիդ:
—
Հ.Գ. հա, ես եմ գրել ու ըսենց` մի ողջ գիրք, ու չգիտեմ` երբ կհրապարակեմ.
-Եվ կհրապարակեմ արդյո՞ք:
#Բա_հո_սաղ_կյանքս_ստատուս_չեմ_գրել_Այրոյի_ու_Լուլուի_մասին
Կարմեն Դավթյան