Այսուհետ, անտուն շներն ու կատուները կկարողանան սնվել «ՊիցցաՏորիա», «Կիոտո Լաունջ» և «Գիվի Թու Մի» ռեստորանների հարակից տարածքներում տեղակայված գեղեցիք և մաքուր աման-տուփերից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Այսուհետ, անտուն շներն ու կատուները կկարողանան սնվել «ՊիցցաՏորիա», «Կիոտո Լաունջ» և «Գիվի Թու Մի» ռեստորանների հարակից տարածքներում տեղակայված գեղեցիք և մաքուր աման-տուփերից

Բարի և լավ լուրերի շարքին է պատկանում «Տորիա Կառտա» ռեստորանների ընտանիքի հիմնադիր՝ Իրինա Սարիբեկյանի նախաձեռնությունը՝ Երևան քաղաքի մի քանի կետերում տեղադրել թափառող շների համար նախատեսված հատուկ կերակրամաններ եւ ջրի ամաններ: Այսուհետ, անտուն շներն ու կատուները կկարողանան սնվել «ՊիցցաՏորիա»,  «Կիոտո Լաունջ» և «Գիվի Թու Մի» ռեստորանների հարակից տարածքներում տեղակայված գեղեցիք և մաքուր աման-տուփերից: Բոլոր ծախսերը հոգացել և հոգալու են համապատասխան ռեստորանները՝ ի դեմս Ի. Սարիբեկյանի: Այս ուրախալի լուրը Իրինա Սարիբեկյանը հայտնել է ֆեյսբուքյան կենդանասիրական և անտուն կենդանիներին պաշտպանող մի շարք էջերում՝ տեղադրելով արդեն իսկ տեղակայված կերակրաման-տուփերի նկարները: Նշենք, որ նման նախաձեռնությունը աննախադեպ է Հայաստանում և, ինչպես Ի. Սարիբեկյանն է նշում, այն կծառայի, որպես լավ և բարի օրինակ շատերին:

Հիշեցնենք, որ վերջերս անտուն և թափառող շների խնդրի շուրջ հրապարակվել և աղմուկ են բարձրացրել բազմաթիվ նյութեր, ինչպես նաև գրանցվել են կենդանիների նկատմամբ անպատիժ դաժանության դեպքեր՝ Հայաստանի տարբեր մարզերում:

Ի.Սարիբեկյանի գրառումը Ֆեյսբուքում՝ «Հարգելի կենդանասեր խմբակիցներ։ Լինելով կենդանասեր, տնային կենդանու տեր և անտուն կենդանիների «անկախ պաշտպան», ցանկանում եմ տեղեկացնել, որ Երևանի կենտրոնում՝ «Տորիա Կառտա» ռեստորանների ցանցի 3 ռեստորանների մուտքերի մոտ, տեղադրել եմ անվճար ջրի և սննդի տուփեր՝ անտուն շների և կատուների համար։ Նախաձեռնությունը իմն է, սեփական միջոցներով պատրաստված և տեղադրված՝ անտուն կենդանիներին փոքր օգնություն ապահովելու նպատակով»:

Ավելի մանրամասն՝ yerevanlife.am

 



Նման նյութեր