Արամ Մանուկյանը գնացել է աշխատանքի, հանցագործության մասին չի հաղորդել. hraparak.am
Advertisement 1000 x 90

Արամ Մանուկյանը գնացել է աշխատանքի, հանցագործության մասին չի հաղորդել. hraparak.am

Աջափնյակի թաղապետի տեղակալ Արամ Մանուկյանը երկուշաբթի առավոտյան 10․20-ի դրությամբ դեռ աշխատանքի չէր գնացել, նրա ֆեյսբուքյան էջը դեռ ակտիվացված չէր, իսկ շաբաթ օրվա դրությամբ էլ հաղորդում հանցագործության մասին չէր տվել, ինչպես հայտնեցին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հիշեցնենք, որ նա հայտնել էր, թե իր հեռախոսը գողացել են, իր անունից գրություններ գրել։
Հիշեցնենք, որ երկուշաբթի պատրաստվում է ազատման  դիմում գրել, քանի որ չի պատրաստվում աշխատել անինքնասեր ղեկավարի՝ Աջափնյակի  Գևորգ Բաբայանի հետ։

Թաղապետարանից մի քանի րոպե անց, հայտնեցին, որ Արամ Մանուկյանը եկել և մասնակցում է ժողովին, դիմում չի գրել։

Ավելի ուշ ոստիկանությունից հայտնեցին, որ մամուլի հրապարակումների հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

hraparak.am

 

 

 



Նման նյութեր