Ավշարի դպրոցի տնօրենը ոստիկանների ուղեկցությամբ է մտել դպրոց, դասադուլը շարունակվում է. փոխտնօրեն. tert.am
Advertisement 1000 x 90

Ավշարի դպրոցի տնօրենը ոստիկանների ուղեկցությամբ է մտել դպրոց, դասադուլը շարունակվում է. փոխտնօրեն. tert.am

Ավշար համայնքի դպրոցում այս պահին լարված վիճակ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյանը: Հիշեցնենք, որ Սիմոնյանը Tert.am-ին հայտնել էր, որ երկուշաբթի օրվանից դպրոցի ողջ ուսուցչական կազմը գործադուլ է սկսելու:

Հիշեցնենք, որ մարտի 12-ից Ավշարի միջնակարգ դպրոցում աշակերտները դասադուլ էին սկսել, ծնողների հետ միասին պահանջում են դպրոցի նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։ Նրանք պնդում էին, որ տնօրենին նշանակել են մարզպետի սպառնալիքների ներքո: «Նորանշանակ տնօրենը ոստիկանների, մարզպետարանի աշխատակիցների ուղեկցությամբ մտել է դպրոց: Դասադուլը շարունակվում է: Այս պահին ուսուցիչները մնացել են դպրոցի բակում, ծնողները կարողացել են ճեղքել ոստիկանական շղթան և ևս մտել են դպրոց, չգիտենք՝ այնտեղ ինչ է կատարվում»,- ասաց Սիմոնյանը:

Իսկ թե որն է լինելու ուսուցիչների հետագա քայլը, Սիմոնյանն ասաց, որ իրենք անելիք չունեն, և որ իրենց որոշումը հստակ է: «Մեր 35 հոգանոց անձնակազմը չի պատրաստվում աշխատել այս տնօրենի հետ: Մեր որոշումն անփոփոխ է: Այսօր ոստիկանների հետ է կարողացել դպրոց մտնել, հաջորդ անգամ ի՞նչ է անելու»,- ասաց նա:

Ամբողջությամբ՝ tert.am



Նման նյութեր