
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավալի է, որ անգամ Նիկոլ Փաշինյանի՝ Արարատի մարզ կատարած այցից հետո Ավշարի դպրոցի հարցը չլուծվեց: Մարզպետի կողմից հովանավորվող տնօրենը ոստիկաններով պաշարել է դպրոցը: Նման մարզպետ հանդուրժելն իրապես շռայլություն է ցանկացած իշխանության համար»: