Դեմք: Իդեալիստ եք: Կարողանում եք տեսնել այն, ինչ մյուսները չեն կարողանում: Չեք կենտրոնանում հարցի վրա՝ ինչպիսին է աշխարհը հիմա, մտածում եք այն մասին՝ ինչպիսին պետք է այն լինի: Հավատում եք համատեղ ջանքերի պոտենցիալին:
Մեծ հույսեր եք կապում ավելի լավ ապագայի հետ: Չեք կարողանում հասկանալ՝ ինչու մյուսներն այդքան տարված չեն աշխարհն ավելի լավը դարձնելու, փոխելու գաղափարով:
Սեփական կարծիքն ունեք ամենի վերաբերյալ, ինչ տեղի է ունենում աշխարհում, ինչպես նաև՝ ձեր շրջապատի վերաբերյալ: Իդեալիստ եք, ռոմանտիկ, նաև՝ միամիտ: Միևնույն ժամանակ՝ հետևողական եք, լավատես, չեք ցանկանում կորցնել հույսը և հավատում եք, որ հաջողությունը կուղեկցի ձեզ:
Կնոջ մարմին: Լավատես եք: Բարյացակամ եք տրամադրված մարդկանց հանդեպ, ձեր կողքին մարդիկ իրենց պաշտպանված են զգում:
Կյանքն այնպես եք կառուցել, որ հնարավորություն ունենաք առավելագույնս հաջողության հասնել: Հստակ գիտակցում եք ձեր նպատակներն ու ձգտումները: Ձեր կյանքի յուրաքանչյուր օր գործելու նոր հնարավորություն է:
Գերադասում եք կենտրոնանալ ամենի վրա, ինչ կարող է արդյունքներ ունենալ: Գիտեք, որ իրականում ամեն բան այնքան էլ վատ չէ, որքան թվում է: Մարդիկ ձեզ ընդունում են՝ որպես մեկի, ով դրական ազդեցություն է ունենում իրենց վրա, օգնում զարգանալ: Հավատում եք հաջողությանը, բայց հույս եք դնում ձեզ վրա:
Ծաղիկ: Կյանքի այս շրջանում բավական թույլ եք: Ներկան չի ուրախացնում ձեզ, ճնշված եք: Խուճապի մի մատնվեք:
Վերջին շրջանում ձեր կյանքում որոշակի դժվարություններ են առկա, բավական երկար ժամանակ է՝ տխուր եք: Այո՛, արցունքները տխրությունն արտահայտելու միջոց են: Կյանքն ընկալում եք՝ որպես թշնամական երևույթ: Դուք շատ չեք սխալվում. բոլորն էլ կյանքում նման զգացում ունենում են: Բայց հիշեք, որ տանջանքները ժամանակավոր են, և այն, ինչ կատարվում է ձեզ հետ, դեռ չի նշանակում, որ երբեք հաջողություն չեք ունենալու:
Պետք չէ հեռանալ մարդկանցից, մեկուսանալ: Զգացմունքները կիսեք մյուսների հետ, խոսեք: Խոսեք մարդու հետ, ում վստահում եք: Պետք չէ միայնակ տառապել:
Նյութը Moimozg.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը