Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Այսօր Վրաստանում մեկնարկել է ՆԱՏՕ-Վրաստան զորավարժություններ-2019-ը՝ ՆԱՏՕ-ի անդամ 24 երկրի և դաշինքի գործընկերների զինված ուժերի մասնակցությամբ:
Սա Վրաստանում ՆԱՏՕ-ի կազմակերպած հերթական զորավարժությունն է, որին Հայաստանը չի մասնակցում՝ այն դեպքում, երբ զորավարժությունների ձևաչափը ներառում է նաև գործընկեր պետությունների։ Որևէ պաշտոնական դիրքորոշում կամ քաղաքական գնահատական չկա, թե ինչո՞ւ Հայաստանը չի մասնակցում զորավարժություններին:
Հիմա Սերժ Սարգսյանի Ժամանակշրջանում լիներ, Սորոս- մորոսները, Նիկոլները պատկերացնո՞ւմ եք ինչ ոռնոց էին դրել:
Ես գիտեմ՝ սրանք ընենց են անելու, որ մի քանի ամսից ազգովի «հետ բերեք Սերժին» կարգախոսով հեղափոխություն ենք անելու»: