«Օսիպյանի հայտարարած աշխատավարձերի բարձրացումը կամ օդ է, կամ էլ առնվազն ՊՊԳՎ-ում այդ միջոցները յուրացվում են»
Advertisement 1000 x 90

«Օսիպյանի հայտարարած աշխատավարձերի բարձրացումը կամ օդ է, կամ էլ առնվազն ՊՊԳՎ-ում այդ միջոցները յուրացվում են»

Կոնստանտին Տեր-Նակալյանի հրապարակումը.

«Յանդեքսով տաքսավատ անող վարորդը, ով Ոստիկանության ՊՊԳՎ աշխատակից էր, ջիգյարով քֆուր էր քաշում հեղափոխական պանծալի կերպարների հասցեին էլ, հեղափոխության հասցեին էլ:

Իսկ պատճառն այն է, որ Օսիպյանի հայտարարած աշխատավարձերի բարձրացումը կամ օդ է, կամ էլ առնվազն ՊՊԳՎ-ում այդ միջոցները յուրացվում են: Համենայն դեպս, զրուցակցիս պնդմամբ՝ դեռ միայն մեկ անգամ են այդ հավելավճարը ստացել, իսկ երբ պետին հարցրել են, թե ինչու էլ չեն ստացել, ասվել է, որ դա ոչ թե աշխատավարձի բարձացում է, այլ հայեցողական սկզբունքով տրվող պարգևավճար:

Արա, սրանք ո՞վ են ու ո՞նց են պատրաստվում պահել իշխանությունը: Ասենք՝ լուրջ էլի, ո՞նց են պատկերացնում՝ հաջորդ բողոքի ակցիան եթե/երբ ցրելու անհրաժեշտություն լինի, ումո՞վ են դա անելու: Իրանց պատճառով քֆուրի տակ մտած ու իրենց իսկ կողմից քցված շարքային ոստիկանի՞… Առը հա ձեր բախտից»:



Նման նյութեր