
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նոր Զելանդիայի ահաբեկչության ժամանակ օգտագործված ինքնաձիգի վրա առկա հայատառ գրությունը Ադրբեջանն ու Թուրքիան ակտիվ սկսեցին շրջանառել իրենց մեդիադաշտում: Մինչդեռ, մենք բացարձակապես ուշադրություն չենք դարձնում ԻՊ ահաբեկիչների շարքերում ի հայտ եկած ադրբեջանցիների և թուրքերի փաստի վրա… Կաղում ենք, պարոնայք, կաղում… Տեղեկատվական դաշտում մենք տանուլ ենք տալիս»: