Աղստև գետը ծառայում է որպես Տավուշի մարզի գլխավոր աղբատար. ահազանգ
Advertisement 1000 x 90

Աղստև գետը ծառայում է որպես Տավուշի մարզի գլխավոր աղբատար. ահազանգ

«Բնապահպանի տուն» նախաձեռնությունը սոցկայքի իր էջում ահազանգում է.

«Աղստև գետը ծառայում է որպես Տավուշի մարզի գլխավոր աղբատար։ Մենք ինքներս ենք մեր ձեռքով հարամում մեր երկիրը։ Նման բազմաթիվ օրինակներ կան նաև ոչ բնապահպանական ոլորտներից։ Գրեթե ամեն ինչում կա հենց ժողովրդի մեղքը։ Աղքատությունն իսկապես հենց մեր ուղեղներում է։ Մենք չունենք մարդավարի ապրելու մշակույթ, չենք խնամում մեր միջավայրը, հետևաբար չենք հարգում ինքներս մեզ։ Մեզ համար նորմալ է ապրել խոզավարի ու աղբը նետել հենց լուսամուտից ներքև` նույնիսկ այն դեպքում, երբ կա աղբաման»։



Նման նյութեր