«Հայաստանում քաղաքական էլիտան չէր կարող կայանալ առանց իշխանության աջակցության»
Advertisement 1000 x 90

«Հայաստանում քաղաքական էլիտան չէր կարող կայանալ առանց իշխանության աջակցության»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան հրապարակումը.

«Հայաստանում քաղաքական էլիտան չէր կարող կայանալ առանց իշխանության աջակցության, որովհետև հետխորհրդային Հայաստանում մի քաղաքական դոկտրին էր որդեգրվել, որ ով տիրապետում է տնտեսության լծակներին, նա տիրում է իշխանությանը, այդ պատճառով ընդդիմությանը պետք է զրկել ֆինանսական ինքնուրույնությունից։ Դա իշխանության և տնտեսության միահյուսման հիմնական պատճառն էր։ Մյուս կողմից՝ դա կարող է պայմանավորված լինել Հայաստանին բնորոշ արևելյան ամբողջատիրական մենթալիտետով, երբ այլոց կարծիքն անընդունելի է, և կան «սև» ու «սպիտակ», միակ ճիշտը, իսկ մնացյալը սխալ է։ Նույն գործընթացները և նույն մտածողությունն այսօր նույնպես արդիական են դառնում»:



Նման նյութեր