«Չեմ ցանկանա, որ վարչապետն իրականության զգացողությունը կորցնի». Արտուշ Այդինյան
Advertisement 1000 x 90

«Չեմ ցանկանա, որ վարչապետն իրականության զգացողությունը կորցնի». Արտուշ Այդինյան

Ակտիվիստ Արտուշ Այդինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թա բա՝ «նախկին իշխանությունները չեն կարող ժողովրդին ոտքի հանել. ժողովուրդը նրանց կհանի որոշ տեղեր»։ Իհարկե, նախկին իշխանությունները ո՛չ մեկ շաբաթից, ո՛չ մեկ ամսից, ո՛չ էլ մեկ տարուց չեն կարող ժողովրդին ոտքի հանել, բայց որ ՀՀ-ում այդպիսի նախադեպ եղել է (երբ նախկին իշխանությունները ժողովրդին ոտքի են հանել), դա փաստ է։ Չեմ ցանկանա, որ վարչապետն իրականության զգացողությունը կորցնի և այդ երևույթին մատերի արանքով նայի, որովհետև միշտ տենց վտանգ կա, որովհետև նույն հեղափոխությունը, որպես քաղաքական պրոցես, անհնարինի ժանրից էր, բայց զուտ հիշեցնեմ՝ 2000-2006թթ. իշխանությունները նույնպես բացառում էին, որ նախկին իշխանությունները, հանձին Տեր Պետրոսյանի, կարող էին ժողովրդին ոտքի հանել»։



Նման նյութեր