Քաղաքապետարանը մետրոյի նոր կայարան ունենալու հետ կապված երկու հետաքրքիր առաջարկ է ստացել
Advertisement 1000 x 90

Քաղաքապետարանը մետրոյի նոր կայարան ունենալու հետ կապված երկու հետաքրքիր առաջարկ է ստացել

Երևանում մետրոյի նոր կայարանի կառուցման հետ կապված բազմաթիվ առաջարկներ կան: Երևանի ավագանու նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ հետաքրքիր առաջարկներից առանձնացրել է երկուսը:

«Մետրոյի նոր կայարանի հետ կապված բազմաթիվ առաջարկներից առանձնացրել եմ երկուսը: Մեկը, որ հենց կայարանը մտնի առևտրի կենտրոն, և ով տարածքում առևտրի կենտրոն կառուցելու թույլտվություն ձեռք կբերի,  նաև կմասնակցի մետրոյի կայարանի կառուցմանը: Երկրորդ տարբերակով Աջափնյակում  նոր շենքերի կառուցմանն է վերաբերվում, քանի որ այդ բոլոր շենքերը այն վիճակում են, որ վաղ թե ուշ պետք է նոր շենքեր կառուցել և մարդկանց տեղափոխել նոր շենքեր: Մետրոյի գոյության պարագայում, շենքի մնացած մասը տնտեսվարողը կարող է բարձր գներով վաճառել»,- ասաց նա:

Անդրադառնալով համատիրությունների խնդիրներին՝ քաղաքապետը նշեց, որ հենց բնակիչները պետք է նախաձեռնողականություն ցուցաբերեն, համախմբվեն և դուրս գան այդ համատիրություններից՝ ստեղծելով նոր համատիրություններ: «Այսօրվա դրությամբ կան համատիրություններ,որոնք իդեալական աշխատում են»,- հավելեց նա:

Երևանի քաղաքապետարանը նշեց նաև, որ Երևանի բազմաբնակարան շենքերում վերելակների հետ կապված նախագիծ կա, որն արդեն վերջնական տեսքի է բերվում:



Նման նյութեր