«Եթե Հայաստանում մենաշնորհները վերացել են, ինչո՞ւ է բանանի կիլոգրամը 900 դրամ». Ոսկան Սարգսյան
Advertisement 1000 x 90

«Եթե Հայաստանում մենաշնորհները վերացել են, ինչո՞ւ է բանանի կիլոգրամը 900 դրամ». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եթե Հայաստանում մենաշնորհները վերացել են, ինչո՞ւ է բանանի կիլոգրամը 900 դրամ: Հիմա արագաչափերի աշխատանքից առաջացած գումարներն ո՞ւմ գրպանն են գնում: Այժմ Հայաստանում ո՞վ է վերահսկում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը և էլիտար պոռնիկների գործունեությունը, ո՞ւմ գրպանն են գնում դրանցից գոյացած սև փողերը: Լավ է, որ վարչապետը գյուղ գնալով՝ ռանչպարի հոգսերի մասին բանաստեղծություն է գրում: Բայց լավ կլիներ՝ Տավուշի մարզը հակակարկտային կայաններով ապահովելու հարցը լուծեր. մարզի 4 տարածաշրջաններից միայն Նոյեմբերյանում ընդամենը 10 նման կայան կա, սակայն դրանք իրենց չեն կարողանում կարկտից պաշտպանել, էլ ուր մնաց դեղձի այգիները…»:



Նման նյութեր