Վահե Մակարյանի հրապարակումը.
«Եթե Նիկոլ Փաշինյանն ինքն իր ձեռքով լրագրողներին ու հանրությանը չմտցնի իր ընտանիք ու հասցնի ընդհուպ ննջասենյակ, ինձ թվում է՝ ոչ ոք զոռով չի մտնի:
Մի՛ արեք նման բաներ, պարոն Փաշինյան, մի՛ էժանացրեք ու կենցաղային մակարդակի իջեցրեք ամեն ինչ: Ես գիտեմ, որ Դուք Ձեր ընտանիքին նվիրված հայր և ամուսին եք, բայց դա չի նշանակում, որ պետք է սեփական կնոջն ու երեխաներին ներքաշել քաղաքական թեմաների մեջ՝ փորձելով նրանց շուրջ էմոցիոնալ ֆոն ստեղծել, նրանց դարձնել որպես վահան՝ ցույց տալու, թե որքան թանկ է Ձեզ համար ընտանիքը: Կոնկրետ ինձ համար չափազանց տհաճ էր էն, ինչ Դուք էսօր ասացիք Ձեր ընտանիքի ու հատկապես փոքրիկ Արփիի հետ կապված»: